Հոլանդացի մրցավարը նոկաուտի է ենթարկում ֆուտբոլիստին

Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության ցածր դիվիզիոններից մեկի «Բարենդրեխտ» – «Սխեվենինգեն» հանդիպման 83-րդ րոպեին Գլխավոր մրցավար Վիմ Բրոնսվորտի հարվածից հետո հյուրերի կիսապաշտպան Միթչել վան Գաստելը հայտնվել է խոտածածկին և միայն բժիշկների օգնությամբ է լքել խաղադաշտը: Հետագայում պարզվել է, որ մրցավարի հարվածի արդյունքում կոտրվել է ֆուտբոլիստի քիթը: