ԱԺ-ում լսումներ տեղի կունենան Գյումրիի դեպքերի առնչությամբ

Հունվարի 20-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով: Ինչպես հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից, լսումները կազմակերպում է խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ էր հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով:

Մեկնաբանել