Քրեական գործ՝ զինծառայողների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ

Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից հունվարի 23-ին հայ զինծառայողաներ Կարեն Արարատի Գալստյանի, Արտակ Վաղարշակի Սարգսյանի սպանության և Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ:

Դեպքի առթիվ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Ավանեսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էր իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էին հայկական բանակի լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Երեք զինծառայող վիրավորվել էր:

Մեկնաբանել