Հունվարի 23-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացեց 2015 թվականի համերգաշրջանը՝ ոչ սովորական վայրում, ոչ սովորական մենակատարի հետ:
Բրամսը, գերմանացի հրաշամանուկն ու Ֆիլհարմոնիկը
Post navigation
Posted in:
Հունվարի 23-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացեց 2015 թվականի համերգաշրջանը՝ ոչ սովորական վայրում, ոչ սովորական մենակատարի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Վերջին շրջանում Հայաստանի բերած փաստարկները մեզ չեն կարող բավարարել, իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը գործն ավելի է բարդացրել, որի հիմքում դրված է Սահմանադրության նախաբանը չփոխելու և նախաբանին հղում չկատարելու մասին դրույթը։ [Սահամանդրության] նախաբանում Հայաստանի Անկախության հռչակագրին հղում կա, և այդ փաստաթուղթն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանը և 15 հոդվածներն արդեն համաձայնեցվել են. «Խաղաղության պայմանագրի երկու հոդվածի վրա դեռ աշխատում ենք»։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև Ադրբեջան-Նախիջևան կապի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։ […]
Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայման անհրաժեշտություն չկա, նրա գործունեությունը պետք է դադարեցվի։ Այս առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում (2022-ի հոկտեմբերին – խմբ.) Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հայաստանի ղեկավարների և Եվրամիության խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ։ Այդ պահին կողմերը պայմանավորվել են, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ, սակայն, ինչպես երևում է, այն մշտական է դառնում, ընդլայնվում է կազմն ու մանդատը»,- ասել է Հաջիևը, փոխանցում է ադրբեջանական Report գործակալությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող մեխանիզմ չէ. «Երրորդ կողմի ներկայությունը սահմանին նպաստում է լարվածության […]
«Հալէպի մէջ հետզհետէ կը մեղմանան զինեալ երեւոյթները. Սուրիոյ մէջ իշխող վիճակը անորոշութիւնն է». հարցազրոյց Բերիոյ Հայոց Թեմի բանբեր Մարիա Գաբրիէլեանի հետ – Սուրիոյ մէջ կատարուած իշխանափոխութենէն ետք, ի՞նչ իրավիճակ կը պարզէ այսօր Սուրիան, յատկապէս սուրիահայութեան ապրած շրջանները: – Այսօր Սուրիոյ մէջ իշխող վիճակը անորոշութիւնն է: Ինչ որ տեղի ունեցաւ կայծակնային արագութեամբ կատարուեցաւ… Դէպքերը սրընթաց կը յաջորդեն զիրար: Իշխանութեան հասած ընդդիմութիւնը կը ջանայ կեանքը բնականոնացնել, ժամի դրութեամբ գլխաւոր հրամանատարութեան կողմէ որոշումներ կ’արձակուին: Հրապարակուած հրամանները մարդու իրաւունքներու պաշտպանութեան իմաստով ոգեւորիչ են, կը մնայ գետնի վրայ անոնց գործադրումը տեսնել: Ժողովուրդը տակաւին ցնցումէն չսթափեցաւ, առաջին ժամերուն մոլորուածի նման էինք, իրադարձութիւնները այնքան արագ էին, որ […]
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ավագանու նոր ընտրություններ կնշանակվեն։ Արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին, իսկ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն փետրվարի 20-ից հետո ոչ շուտ քան 30 և ոչ ուշ քան 40 օր անց։ Սա նշանակում է, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ Գյումրիում կառավարման ճգնաժամ էր առաջացել նոյեմբերից, երբ «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դրեց։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը իրականացրեց նախնական ընտրություններ՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Ներկուսակցական նախնական ընտրություններում հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Փաշինյանը նրան կնշանակի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դեկտեմբերի 13-ին։
Հայաստանում կան 218 հազար անձինք, որոնք 1 միլիոն դրամ և դրանից պակաս առնվազն 3 տարի շարունակ անհուսալի վարկային պարտավորություններ ունեն։ Կառավարությունը նրանց համար պետական աջակցության ծրագիր է ներդնելու։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 12-ի նիստում։ Այս անձինք բանկային համակարգի սև ցուցակներում են, դատական ակտերի հարկադիր կատարման հետ խնդիրներ ունեն։ Աջակցության ծրագրով այս անձինք կարող են ֆորմալ աշխատանքի անցնել ու դրա ընթացքում նրանց աշխատավարձի ոչ թե 50 տոկոսը կբռնագանձվի, այլ 20 տոկոսը։ Մյուս մասը կֆինանսավորի կառավարությունը։ Վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով ձևավորված տույժերի և տուգանքների 80 տոկոսը կզիջվի բանկերի կողմից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ ստեղծվում է թվային հարթակ, որի […]
Սուրիոյ իշխանափոխութեան նոր փուլին,Դամասկոսի հայ համայնքին իրավիճակը անցնող օրերուն հետ համեմատած՝ աւելի ապահով եւ բնականոն ընթացքի մէջ է։ Կեանքը բնական կերպով կը շարունակուի եւ կենցաղային կարիքներու, ուտելիքի, ջուրի եւ հացի ժամանակաւոր դժուարութիւնները վերացած են։ Հայկական վարժարանները փակ կը մնան՝ աշակերտութեան ապահովութեան համար, սակայն կը նախատեսուի յառաջիկայ օրերուն դասաւանդութիւնը բնականոն կերպով վերսկսիլ։ Ներկայիս, մայրաքաղաքին եւ արուարձաններուն մէջ պարէտային ժամ ճշդուած է երեկոյեան ժամը 5էն մինչեւ առաւօտեան ժամը 5։ «Ահարոնեան» կեդրոնի վարչութիւնը մօտէն հետաքրքրուեցաւ հայ ընտանիքներու վիճակով, զօրակցութիւն յայտնեց անոնց՝ թելադրելով, որ մնան իրենց բնակարանները եւ խուճապի չմատնուին։ Անմիջապէս կազմուեցաւ յատուկ յանձնախումբ մը, որուն մաս կազմողներուն անունները եւ հեռաձայնի թիւերը հրապարակուեցան յայտարարութեամբ […]
«Կառավարական կեցավայրի առանձնատներում թեպետ գազը վառվում է, բայց տները չեն տաքանում»,- կառավարության նիստի ընթացքում դժգոհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս մասին խոսում էր պետական բյուջեի ծախսերի արդյունավետության համատեքստում։ «Կարող ենք մրսել, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, բայց վեցերորդ անգամ ասում ենք՝ եկեք տաքացուցիչ միացնենք, որ չմրսենք։ Գազը վառվում է, չի տաքանում, տաքացուցիչն ենք միացնում ստիպված։ Ո՞վ է վճարում՝ պետական բյուջեն, որովհետև անձնական բյուջեն չի էլ կարող վճարել դա։ Եղա՞վ անարդյունավետ, եկեք հետ գնանք, հասկանանք տարիներ շարունակ ինչքան գումար է ծախսվել դրա վրա»,- ասաց Փաշինյանը։ Նա հիշեց նաև, որ ամիսներ առաջ նկատել է, որ կառավարական մի քանի դահլիճներում ջահեր են վառվում, […]