Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Երևանում

Հունվարի 30-ին կայացավ ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: «ժամանակին Թուրքիայում հնարավոր չէր գործածել «ցեղասպանություն» բառը: Հիմա էլ այդքան հեշտ չի, մինչդեռ ես հավատում եմ խոսքի ազատությանը: Կարծում եմ, որ խոսքի ազատությունը այն փխրուն շնորհն է, որը մեզ տրված է` որպես քաղաքակրթության մասնիկ, և մենք պետք է ամեն օր պաշտպանենք այն»,- հայաստանյան մամուլի ներկայացուցիչների հետ ասուլիսի ժամանակ ասաց կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը:

Մեկնաբանել