Բերձորի բռնությունը կատարվել է երևանյան ռեժիմի իմացությամբ. Իգոր Մուրադյան

UntitledԲերձորում տեղի ունեցածը ռեժիմի կողմից կազմակերպած համերգ էր, որի հանդիսատեսը ռուսներն էին: Այսպիսի հայտարարություն արեց քաղաքագետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

Մուրադյանը նշեց, որ դա չէր կարող կատարվել առանց «երևանյան ռեժիմի հետ համաձայնության և իմացության»: Մուրադյանի խոսքով՝ ավտոերթի 120 մասնակիցները Արցախում հեղափոխություն չէին կարող անել, սակայն կիրականացվեր սոցիալական նշանակալից ակցիա, ինչը ձեռնտուչէ Արցախի իշխանություններին: «ԼՂՀ-ն խնդիր ունի, որի մասին ԼՂՀ իշխանությունները պատկերացում չունեն, սակայն կռահում են այդ մասին և վախենում. խոսքը ԼՂՀ-ում ռուսական զորքեր մտցնելու մասին է, և այդ տարածքը պետք է ազատ լինի կողմնակի մտքերից, իսկ իմ՝ Արցախում լինելը կնշանակեր հակառուսական ակցիա: Այս ամենը գարշելի է, այտեղ երբեք պետություն չի եղել, դա տարածք է, ընդ որում՝ ռուսական»,- ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ Հայաստանի հասարակության ինտեգրացիան արևմտյան համագործակցությանը նշանակում է ներկայիս էլիտայի հեռացում: «Նրանց մեջքի հետևում միայն Ռուսաստանն է: Իսկ ինչ կարելի է ասել սովորել այսօրվա Ռուսաստանից, գողությո՞ւն, ստորությո՞ւն»,- ասաց Մուրադյանը:

Նա հետ վերադարձրեց նաև 2013-ին ԼՂՀ նախագահի կողմից իրեն շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը՝ նշելով, որ դա պայմանավորված չէ այս միջադեպով, և իր հարաբերությունները «ԼՂՀ իշխանությանների հետ երբևէ չեն ստացվել»:

Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք կոչ են անում զերծ մնալ ատելությունից արցախահայության նկատմամբ, քանի որ «իրենց դեմ դուրս է եկել ռեժիմը և դրան  ծառայող բաշիբոզուկները»՝ կիսելոց տեսկետը, որ դա չէր կարող կատարգվել առանց «երևանյան ռեժիմի իմացության»:  Ավետիսյանի խոսքով՝ Բերձորի միջադեպով ոտնձգություն է արվել պետական խորհրդանիշների և այդպիսին հանդիսացող մարդկանց դեմ: «Արցախի մարզպետ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե իրենք առանձին պետություն են, և մենք ենք սադրանք հրարհրել, մեր տեսանյութերը արժանահավատ չեն: Դա անհեթեթություն է, և եթե մեր տեսանյութերին չեն հավատում, թող դիտեն Արցախի պետական հեռուստատեսության տեսանյութը, քանի որ իրենք էլ են նկարահանել»,-ասաց Ավետիսյանը:

Նա չբացառեց Արցախ նոր ավտոերթի անցկացման հնարավորությունը: