Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրության կասկածանքով

Փետրվարի 2-ին ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` ապօրինի ձեռնարկատիրության և հարկերի վճարումից խուսափելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

«Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով»,- ասված է ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել