Ադրբեջանը հաղորդում է «լայնածավալ զորավարժություններ» սկսելու մասին

Ադրբեջանը զինված ուժերի բոլոր տեսակի զորքերի մասնակցությամբ փետրվարի 2-ին լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի գլխավորությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, զորվարժություններին մասնակցում է անձնակազմի 15 հազ. անդամ, 300 միավոր զրահատեխնիկա, 200 հրթիռային և հրետանային սարքավորում, ավիացիայի 20 միավոր, հակաօդային պաշտպանության միջոցներ և այլն:

Զորամասերի մոբիլիզացիայի համար ներգրավված է 5 հազ. զինծառայող և 300 ավտոմեքենա:

Զորվարժությունների անցկացման վայրը և տևողությունը չի հաղորդվում:

Մեկնաբանել