Կապիտալն ու ստվերը խոշորի ձեռքում են

Փետրվարի 3-ին Ազգային ժողովում շարունակվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փաստաթղթաշրջանառությանը վերաբերող դրույթի կասեցման հարցի քննարկումը։ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասում է, որ փաստաթղթավորումն անհրաժեշտ է ստվերը բացահայտելու և կրճատելու համար։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ կարծում է, որ ստվերի կրճատման համար անհրաժեշտ է ոչ թե օրենք, այլ քաղաքական կամք։