Հասանովն ու Կասպշիկը քննարկել են շփման գծում ներկայիս իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 3-ին Բաքվում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է շփման գծում ընթացիկ իրավիճակը, ԵԱՀԿ մշտադիտարկումների արդյունքները, տեղի է ունեցել տեսակետների փոխանակում Ղարբաղյան հակամրտության կարգավորման վերաբերյալ:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

ԵԱՀԿ հունվարի 14-ի դիտարկումը շփման գծում Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում, ընդհատվել էր ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով:

Մեկնաբանել