Պարոնայք, հանեք ԱԱՀ-ն և շահութահարկը. Բագրատյան

Փետրվարի 3-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց․ «Պարոնայք, հանեք ԱԱՀ-ն և շահութահարկը, թողեք միայն շրջանառության հարկը, սահմանեք շեմ և օգտագործեք նոր տեխնոլոգիաներ։ Ի վերջո համակարգիչ կա, apple կա, առցանց հետևեք շրջանառությանը։ Ինչո՞ւ եք կղերականի վարք դրսևորում»։

Մեկնաբանել