ԱՄՆ նոր դեսպանը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլսը Երևան կժամանի հաջորդ շաբաթ: Այս մասին տեղեկացնում է դեսպանության Twitter-ի պաշտոնական էջը:

Ռիչարդ Միլսն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ.՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսը աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

Մինչս այս Միլսը Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր և զբաղեցնում էր այդ պաշտոնը 2012-ից:

Սենատը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նրա թեկնածությունը հաստատել էր 2014թ. դեկտեմբերի 16-ին:

Միլսը փոխարինում է Ջոն Հեֆերնին. վերջինս Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2011թ. աշնանից։

Մեկնաբանել