Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

466832_10150808111285780_765077574_oՀայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը կմեկնարկի փետրվարի 12-ին՝ գրողի ծծնդյան օրը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, փետրվարի 3-ին Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հանձնաժողովի անդամները տարբեր միջոցառումներ կազմակերպելու առաջարկներ են ներկայացրել:

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն կմեկնարկեն գրողի ծծնդյան օրը Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն: