Սպասվում է փոփոխական եղանակ

88784Փետրվարի 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը , 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների Հիդրոմետ ծառայությունից, փետրվարի 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 7-ին, 8-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում փետրվարի 4-գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում են տեղումներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն:Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: