Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները. ՊՆ

51_2Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները՝ փետրվարի 2-ին հայտարարելով «լայնամասշտաբ զորավարժություներ սկսելու» մասին: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Ռազմինֆո» կայքի գրավոր հարցմանն ի պատասխան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններում, որոնց տեղն ու տևողությունը չի հաղորդվում, ներգրավված են զինված ուժերի բոլոր տեսակի զորքերը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանը պարտավոր էր իր կողմից իրականացվող զորավարժությունների մասին 2011թ. ստորագրված «Վիեննայի փաստաթղթի» 11 մասնակից պետություններին տեղեկացնել մինչև 2014թ. նոյեմբերի 15-ը»: «Եթե նույնիսկ այն պլանավորվել է ավելի ուշ, մասնավորապես՝ 2015-ի հունվարին, Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել այդ մասին հնարավորինս շուտ, ինչպես դա արեց Հայաստանը 2014թ. նոյեմբերի 7-ին»,- ասված է Հայաստանի ՊՆ պատասխանի մեջ:

Գրավոր հարցման պատասխանն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում: