Երևանի ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից

MHM91775Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է ոստիկանություն կադրերի ռեզերվում: Ի պատասխան հարցին՝ արդյոք դա եղել է Արշակյանի սեփական դիմումի համաձայն՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հստակ պատասխան չտվեցին:

Ոստիկանությունից նշեցին, որ Արշակյանի՝ պաշտոնից ազատումը պայմանավորված է համակարգում մշտապես իրականացվող բարեփոխումներով:

Արշակյանը Երևանի ճանապարհային ոստիկանության պետ էր նշանակվել 2012թ. նոյեմբերին:

Մեկնաբանել