Սպիտակ տունը 2016-ին էապես քիչ գումար է նախատեսում Հայաստանի համար

ԱՄՆ 2016թ. բյուջեի նախագծով գումար չի նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։ ԱՄՆ 2016թ. բյուջեի նախագծով գումար չի նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել է 2016թ. բյուջեի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը, երկու երկրներին տրամադրվող ռազմական օգնության ծավալը նույնն է, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նախագծով առաջարկվում է 2016 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 18,36 դոլար, ինչը, Կոնգրեսի հաստատման դեպքում, կլինի Հայաստանի անկախացումից ի վեր ամենաքիչ հատկացումը: Այդ գումարը ավելի քան 2 մլն դոլարով պակաս է, քան 2014 ֆինանսական տարում:

Վրաստանի համար առաջարկվող գումարն էապես մեծ է՝ 50,5 մլն դոլար։

Բյուջեի նախագծով գումար չի նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար, չնայած վերջին մի քանի տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) այս նպատակով տարեկան հատկացրել է 2 մլն դոլար:

Առաջիկա ամիսներին Հայ դատի հանձնախումբն աշխատելու է հայամետ կոնգրեսականների հետ՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օգնությունն ավելացնելու համար և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու նպատակով:

Տնտեսական օգնություն Արտաքին ռազմական ֆինանսավորում Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում Թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավակարգի աջակցում
Հայաստան $18,360,000 $1,700,000 $600,000 $1,700,000
Ադրբեջան $ 7,978,000 $1,700,000 $600,000 $800,000
Վրաստան $50,552,000 $ 0 $2,200,000 $3,500,000

Մեկնաբանել