Փոքր և միջին բիզնեսը կշնչի մինչև հուլիսի 1-ը

Ազգային ժողովը փետրվարի 4-ին ձայների 75 կողմ, 40 ձեռնպահ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ փոքր և միջին ձեռնարկությունները մինչև հուլիսի 1-ը կարող են աշխատել առանց փաստաթղթաշրջանառության։