Թուրք պատմաբանը դասախոսություն կկարդա Ամերիկյան համալսարանում

Մեհմեդ Պոլաթել. «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո»

Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշում է դասախոսությունների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրման և սեմինարների մեկամյա ծրագրով:

Փետրվարի 4-ին` ժամը 18:00-20:00-ն, համալսարանի Մանուկյան սրահում​  հարյուրամյա տարելիցի շրջանակում ելույթ կունենա թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը: Դասախոսության թեման է` «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո»:

Միջոցառումը կընթանա անգլերեն լեզվով:

ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակում կապահովի Մանուկյան սրահից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Մեհմեդ Պոլաթելն ուսումնասիրում է օսմանյան պատմությունը և հետազոտություններ է կատարում Ցեղասպանության, իշխանության, պետության կազմավորման և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ: