Մեհմեդ Պոլաթել. «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո»
Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշում է դասախոսությունների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրման և սեմինարների մեկամյա ծրագրով:
Փետրվարի 4-ին` ժամը 18:00-20:00-ն, համալսարանի Մանուկյան սրահում հարյուրամյա տարելիցի շրջանակում ելույթ կունենա թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը: Դասախոսության թեման է` «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո»:
Միջոցառումը կընթանա անգլերեն լեզվով:
ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակում կապահովի Մանուկյան սրահից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։
Մեհմեդ Պոլաթելն ուսումնասիրում է օսմանյան պատմությունը և հետազոտություններ է կատարում Ցեղասպանության, իշխանության, պետության կազմավորման և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ: