Փողերը Հայաստանից արտահոսում են․ Լ․ Զուրաբյան

Փետրվարի 4-ին Ազգային ժողովում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, վկայակոչելով «Համաշխարհային ֆինանսական ազնվության» (Global Financial Integrity) տարեկան զեկույցն ասաց, որ Հայաստանից արտահոսում են հսկայական փողեր։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ո՞ւր և ինչո՞ւ են արտահոսում փողերը։