Մենք կոճակ սեղմող ինստիտուտ չենք․ Ռ․ Հակոբյան

Փետրվարի 4-ին Ազգային ժողովում ոչ իշխանական պատգամավորները հրաժարվեցին բովանդակային քննարկում ծավալել Վերահսկիչ պալատի 2013թ․ տարեկան զեկույցի շուրջ։ Պատճառը վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությունն էր։ Ըստ ոչ իշխանական պատգամավորների՝ Զաքարյանին թույլ չեն տվել ներկայանալ և պատասխանել պատգամավորների հարցերին։