Բերձոր․ սահմա՞ն, թե՞ Հայաստանի շարունակություն

Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին կատարված բռնությունն արդարացնողների փաստարկներից մեկն այն էր, որ Արցախը առանձին հանրույթ է, և պետք չէ Հայաստանի ներքաղաքական խնդիրները տեղափոխել այնտեղ։ Բերձորյան բռնությունից հետո ակտիվացել են քննարկումները, թե արդյոք հայկական երկու պետությունների հանրությունների միջև խզում կա՞, թե՞ դա արհեստական թեմա է։