Երևանում կկառուցվի չինական դպրոց

ChinesehwԿառավարության փետրվարի 5-ի նիստի օրակարգում կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Սարկավագի 14 հասցեում գտնվող ընդհանուր մոտ 5.1 հազար քմ մակերեսով ուսումնական մասնաշենքը ապամոնտաժել, որպեսզի դրա տեղում կառուցվի նոր դպրոց՝ Չինաստանի կառավարության տրամադրած դրամաշնորհով։

2013թ. Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրերով՝ Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է ընդհանուր մոտ 27 մլն դոլար (170 մլն յուան) անհատույց օգնություն:

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «…պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահների միջև 2010թ. կայացած հանդիպման ժամանակ»:

Մեկնաբանել