Ոստիկանությունը խոչընդոտում է բացօթյա ասուլիսը. «Հիմնադիր խորհրդարան»

Sequence 01«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ «ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր` ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը»:

Ասուլիսին պետք է մասնակցեն հունվարի 31-ին Բերձորի մոտ կիրառված բռնության տուժածները և ցուցադրվեն վնասված ավտոմեքենաները:

«Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանտեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց»,- ասված է հաղորդագրությունում:

«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ «անկախ ոստիկանության գործողություններից` ասուլիսը տեղի կունենա»:

***

Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը և մի խումբ քաղաքացիներ Բերձորի մոտ խոչընդոտել էին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների մուտքը Արցախ։ Ավտոերթի մասնակիցները ենթարկվել էին ծեծի, ջարդվել էին նրանք մեքենաները։

Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի տեսանյութը` այստեղ: