Բերձորում ջարդված մեքենաներին տեղ չկա նաև Երևանում

Բերձորում ջարդված մեքենաների տերերը փետրվարի 5-ին նախատեսել էին բացօթյա ասուլիս Երևանի Հանրապետության հրապարակում: Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել էր ասուլիսի վայրը: Ջարդված մեքենաները զբաղեցրին Պարոնյանի թատրոնի առջևի կարմիր գծերով ներկված կայանատեղին: Ոստիկանությունը հայտարարեց, որ ինչ-որ պատվիրակություն է գալիս, և նրանց այդտեղից դուրս մղեց: Երկու մեքենա տեղափոխվեց տուգանային հրապարակ:

Մեկնաբանել