Ադրբեջանի քաղաքացիները 14 տարեկանից կերդվեն

457046094Ադրբեջանում օրենքով ամրագրվել է քաղաքացիների երդումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, ըստ որի՝ երկրի քաղաքացիները 14 տարեկան դառնալիս պետք է քաղաքացու երդում տան, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը:

Երդումը տրվելու է Ադրբեջանի պետական դրոշով և Սահմանադրությամբ: Երդման տեքստի համաձայն՝ «Ադրբեջանի քաղաքացիները  որպես այլ երկրի քաղաքացի որևէ այլ պարտականություն չեն ստանձնում»: Նրանք պարտավորվում են նաև պաշտպանել Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Երդում տված քաղաքացին ստորագրում է համապատասխան փաստաթուղթը, որը պահվում է գործադիր իշխանության մարմինների կողմից: