«Հիմնադիր խորհրդարանի» երկու անդամ բերման է ենթարկվել

MHM87864-copy Լուսանկարում` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանն ու Հայկ Գրիգորյանը Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Այս մասին ՍիվիլՆեթին փոխանցեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության հաղորդագրության համաձայն` Գևորգ Սաֆարյանը բերման ենթարկվելիս ոստիկանական մեքենայում ծեծի է ենթարկվել: Ներկայում նրա հետ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:

Փետրվարի 5-ին` ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ «ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր` ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը»:

Նախնական տեղեկությունների համաձայն` ասուլիսը, որին պետք է  տեղի ունենալու է մասնակցեն հունվարի 31-ին Բերձորի մոտ կիրառված բռնության տուժածները և ցուցադրվեն վնասված ավտոմեքենաները, կայանալու է:

***

Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը և մի խումբ քաղաքացիներ Բերձորի մոտ խոչընդոտել էին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների մուտքը Արցախ։ Ավտոերթի մասնակիցները ենթարկվել էին ծեծի, ջարդվել էին նրանք մեքենաները։