«100-ամյակը առանց ռեժիմի». լո՞ւրջ

DSC001781Որ Ղարաբաղի իշխանությունները Բերձորում իսկական ղալաթ արեցին՝ բռնություն գործադրելով «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ, անվիճելի է։ Որ հայկական միասնականության գաղափարին ոչ ոք այդպիսի հարված չէր հասցրել 88-ից ի վեր, նույնպես անվիճելի է։ Անվիճելի է նաև, որ ցանկացած հայ՝ կռված կամ չկռված, իր հայրենիքում, որի մասն է Արցախը, իրավունք ունի ազատ տեղաշարժվելու և օրենքի սահմանում անելու այն, ինչ ցանկանում է։ Որ ավտոերթի կազմակերպիչ Ժիրայր Սեֆիլյանը մեծատառով հայ է (որին մինչև հիմա ռեժիմը քաղաքացիություն չի շնորհել), նույնպես անվիճելի է։

Այս ամենի մեջ, սակայն, մի շատ կարևոր հարց անուշադրության է մատնվում: Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ընտրվել է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը:

Ի՞նչ կապ ունի ռեժիմը Ցեղասպանության հետ։ Ինչո՞ւ է նման զուգահեռ դրվում։ Որքանո՞վ է Հայոց մեծ վիշտը տեղավորվում ներքաղաքական այս հարթությունում:

Ուզում եք ազատվե՞լ ռեժիմից: Ազատվե՛ք, ո՞վ է ձեզ խանգարում։ Ի՞նչ կապ ունի Ցեղասպանությունը ձեր նպատակի հետ։