Կառավարությունը հաստատել է դիզվառելիքի և պարարտանյութերի գները

11774_am_1Կառավարությունը փետրվարի 5-ի նիստին հաստատել է գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը:

2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների դիզելային վառելանյութը շահառուներին վաճառվելու է լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է անձամբ վերահսկել վառելանյութի և պարարտանյութի ներկրումն ու տրամադրումը գյուղացիներին՝ ներգարվելով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, մարզպետներին՝ խնդիրներին օպերատիվ լուծում տալու համար: «Քանի որ, ըստ մասնագետների, այս տարին սակավաջուր է լինելու Հայաստանի նախագահի մոտ պատկան մարմինների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա»,- ասել է վարչապետը:

Մեկնաբանել