ՆԱՏՕ-ն Վրաստանում ուսումնավարժական կենտրոն է ստեղծում

KMO_120745_01490_1_t218_170251Հյուսիսատլանտյան դաշինքը և Վրաստանը հայտարարել են Թբիլիսիում մշտական ուսումնավարժական կենտրոնի ստեղծման մասին: Այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 5-ին Բրույսելում ՆԱՏՕ-Վրաստան՝ պաշտպանության նախարարների մակարդակով հանձնաժողովի նիստի ավարտից հետո, հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ կենտրոնը կբացվի մինչև այս տարվա վերջ:

Ստոլտենբերգն ասել է, որ մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ն և գործընկեր երկրները կենտրոնի բազայում զորավարժություններ կանցկացնեն:

Նա նշել է նաև, որ ստեղծվել է դաշինքի փորձագետների մշտական խումբ, որն աջակցելու է Վրաստանում ռազմական բարեփոխումների ացնակցմանը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի կայունությանը:

«Մենք վրացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչներին կոչ ենք արել չափազանց ուշադիր վերաբերվել այդ ամենին, քանի որ դա կարող է խախտել տարածաշրջանում ձևավորված հավասարակշռությունը՝ հանգեցնելով կայունության համար շոշափելի հետևանքների», – ասել է Կարասինը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում և Կենտորնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ այդ կենտրոնն ուղվված չէ Ռուսաաստանի դեմ և խորհրդանշական բնույթ ունի:

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ կենտրոնն ստեղծվում է դաշինքի կողմից Վրաստանին առաջարկվող «հիմնարար փաթեթի» շրջանակում, որի մասին հայտարարվել էր ՆԱՏՕ-ի՝ 2014-ի սեպտմեբերին Ուելսում կայացած գագաթաժողովին: Ավելի վաղ ակնկալվում էր, որ դաշինքը Վրաստանին կառաջարկի անդամության գործողությունների ծրագիր:

Մեկնաբանել