Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

AilQsABtTtW7sviZtUQ2BcEWplՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 5-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

«Հատուկ ուշադրության են արժանացել 2015թ. ՀԱՊԿ շրջանակում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության և խաղաղապահությանը նվիրված ռազմավարական քաղաքական ֆորումի  նախապատրաստման ընթացքը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

***

Հունվարի 30-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մի տեսակամրջի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն ինչու չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, պատասխանել էր․ «Եթե դուք կարծում եք, որ մենք այնտեղ պետք է ինչ-որ ձևով ռազմական միջոցներով պատասխանենք, ապա դա հակասում է ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնվելով առաջին հերթին Մինսկի խմբի վրա»: