Ադրբեջանական կրակից զոհվել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ

tavush region borderՓետրվարի 5-ի երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն հետևանքով զոհվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ: Azatutyun.am կայքը հաղորդում է, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ Բերդ քաղաքի հիվանդանոց են բերել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:​

Կեսգիշերին մոտ ադրբեջանական կողմից գնդակոծությունը դադարել է, տեղեկացնում է Ներքին Կարմիրաղբյուրի ֆեյսբուքյան էջը։

Մեկնաբանել