Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հրաժարվեց տեղեկություն տրամադրել գյուղում առկա վիճակի մասին:
«Լրատվամիջոցներին հեռախոսով որևէ բան չեմ ասելու: Տեղեկություններ ստանալու համար լավ կանեք` գաք տեղում նկարահանումներ անեք»,- ՍիվիլՆեթին ասաց նա:
Փետրվարի 5-ի երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն հետևանքով զոհվել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանը:
2014-ի օգոստոսին, երբ իրավիճակը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում լարված էր, ՍիվիլՆեթի նկարահանող խումբը մեկնել էր սահմանամերձ մի շարք գյուղեր, այդ թվում՝ Ներքին Կարմիրաղբյուր: