Ռազմական ինստիտուտը նոր պետ ունի

Xorh_1_27 Գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, լուսանկարը՝ Razm.info-ի:

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը նոր պետ ունի: Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 6-ի հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը:

Ինստիտուտի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը պաշտոնից ազատվել էր փետրվարի 2-ին:

Հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի զորամասի մարզահրապարակում սպանված հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Հունվարի 30-ին  ձերբակալվել էին  նրա համածառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը, որոնց փետրվարի 2-ին մեղադրանք  է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։