Հունվարին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

zvartnots artagaght migration2015թ. հունվարին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվն ավելի քան հինգ հազարով գերազանցում է ժամանողների թվին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ` հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր` 2014թ. նույն ժամանակահատվածի 69 384 ուղևորի դիմաց, իսկ ժամանողներինը` 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ` 2014թ. հունվարի 6 763-ի դիմաց:

2015թ. հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: