Ռուսաստանը վարկ է տրամադրում Մեծամորի ատոմակայանի համար

MHM57602-copyՌուսաստանը Հայաստանին վարկ կտրամադրի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 6-ին ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

Հովիկ Աբրահամյանը ատոմակայանի համար Ռուսաստանի կողմից հատկացվող 300 մլն դոլար վարկի տրամադրման մասին հայտարարել էր դեռ 2014-ի մայիսին:

***

Ատոմակայանի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, և այն տասը տարով երկարաձգման ծրագիրը գնահատվել է 300 մլն դոլար, որից 40 մլն դոլարը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար: Պատվիրվելու և մատակարարվելու են 180 մլն դոլարի սարքավորումներ, 80 մլն դոլար ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։ Ընդ որում, 2016-ից հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմին»։

Մեկնաբանել