Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթներ կկազմակերպի

Karen-Avagyan-Serj-SargsyanՀայաստանի երիտասարդական հիմնադրամին վերապահվել 2015թ. հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuություն:

Այս մասին Սերժ Սարգսյանը հրամագիր է ստորագրել է փետրվարի 7-ին: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հաuարակական կազմակերպություններին որպեu դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպեu գործընկեր կազմակերպություն հանդեu գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձանությունը. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2015 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը»,- ասված է հրամանագրում:

Հիմնադրամն ստեղծվել է 2010թ. Նախագահի հրամանգրով՝ 2001 թ. ստեղծված «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի» հիման վրա: Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի` կառույցն իր առաքելությունն է համարում «հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործումը»: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է Հայաստանի Ազգային Ժողովի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր  Կարեն Ավագյանը: