Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է. ԱՄՆ նոր դեսպան

984316_10153069845697673_8935065056262114682_n Ռիչարդ Միլսը երդմնակալության ժամանակ, Վաշինգտոն, փետրվարի 6, 2015թ.: Լուսանկարը Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Փետրվարի 6-ին Ռիչարդ Միլսը Վաշինգտոնում երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, հաղորդում են ԱՄՆ դեսպանությունից:

«Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է. ազատ ու բարեկեցիկ Հայաստան, որ խաղաղ համագոյակցում է հարևանների հետ: Այս նպատակին հասնելու հարցում իմ առաջնահերթ խնդիրն է աջակցել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսության ազատականացման և մի շարք գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ առևտրի ընդլայնման հարցերում»,- ասել է Միլսը:

Նա Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ:

Նորանշանակ դեսպանը հանդես է եկել նաև տեսաուղերձով, որում հայերեն է խոսել:

Ռիչարդ Միլսն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ.՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։

Մինչս Հայաստանում դեսպան նշանակվելը նա Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր և զբաղեցնում էր այդ պաշտոնը 2012-ից:

Սենատը նրա թեկնածությունը հաստատել էր 2014թ. դեկտեմբերի 16-ին:

Միլսը փոխարինում է Ջոն Հեֆերնին. վերջինս Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2011թ. աշնանից։

Մեկնաբանել