Արտակ Խաչատրյանին ծեծված թողել են նրա տան մոտ

Ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծված թողել են նրա տան մոտ։ iLur.am կայքի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը, Հանրապետության հրապարակում հավաքված նրա աջակիցներին։

Կառավարության շենքի դիմաց Արտակ Խաչատրյանի աջակցության համար հավաքված հարյուրավոր քաղաքացիներ սուլոցներով ու «ամոթ» վանկարկումներով են դիմավորել հերթական բռնության մասին լուրը:

Եղբայրը հաղորդել է, որ Արտակ Խաչատրյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն։

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:

Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Մեկնաբանել