Հայաստանում Դաունի համախտանիշով ծնված երեխայի պատմությունը

safe_imageՀայաստանում Դաունի համախտանիշով ծնված Լեոյի պատմությունը դարձել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության առարկա։ Ռուզան Բադալյանը՝ հունվարի 21-ին լույս աշխարհ եկած Լեոյի մայրը, հրաժարվել է որդուց։ Մինչդեռ հայրը՝ նորզելանդացի Սեմ Ֆորեսթը, մտքով անգամ չի անցկացրել երեխայից հրաժարվելու գաղափարը։ Բրիտանական Daily Mail-ն իր շաբաթօրյա համարում անդրադարձել է այս պատմությանը:

Ռուզան Բադալյանը, ըստ լուրերի, որոշել է ամուսնալուծվել, երբ Սեմը որոշել է չհրաժարվել իրենց երեխայից։

Ռուզանը դարձել է ատելի աշխարհով մեկ այն բանից հետո, երբ Սեմը հայտարարել է, որ իր 18 ամսվա կինն իրեն վերջնագիր է ներկայացրել՝ կամ ես, կամ երեխան:

Սակայն զայրացած Ռուզանն այժմ վիճարկում է Սեմի պնդումները և ասում, որ իրենք համաձայնության էին եկել, որ փոքրիկ Լեոն ավելի լավ կյանք կունենար, եթե մեծանար իր հոր հայրենի երկրում՝ Նոր Զելանդիայում։

Ռուզանը, հաստատելով, որ դիմել է ապահարզանի, ասում է.

«Առաջին բանը, որ միտս եկավ երեխայի ախտորոշման հաստատումից հետո, այն էր, որ ես չեմ ցանկանա՝ իմ երեխան ապրի մի երկրում, որտեղ կան որոշակի կարծրատիպեր Դաունի համախտանիշով մարդկանց վերաբերյալ, և չկա որևէ հնարավորություն: Ես ցանկանում եմ, որ նա մասը կազմի և լավ ընդունվի հանրության կողմից, իսկ մեր հասարակությանը երկար տարիներ կպահանջվի նման ինտեգրմանը հարմարվելու համար։

25622CE700000578-0-image-a-12_1423305355646 Դրամահավաքի էջի միջոցով, որ կրում է «Օգնեք Լեոյին տուն դառնալ», Սեմն արդեն ավելի քան 440 հազար դոլար է հավաքել և ցնցվել աջակցության այդ հեղեղից։

Մեր ընտանիքում բոլորն էլ հասկանում էին, որ առաջինը պետք է հաշվի առնվի երեխայի ապագան, և միայն նրա տեղափոխումը այլ երկիր կարող է ստեղծված իրավիճակից ելքը լինել, մի բան, որ Սեմն ինքն էլ ընդունել է»։

Սեմն արդեն ասում է, որ ներում է կնոջը և հասկանում, թե ինչ ճնշում կա նրա վրա իր հայրենի երկրում։

Սեմն ասում է. «Ես ոչինչ չունեմ Ռուզանի դեմ։ Ես ուզում էի ստանձնել անձնական այս պատասխանատվությունը և ես այն ստանձնեցի Լեոյի համար: Ռուզանն էլ իր որոշումներն ընդունեց։ Ես միանգամայն հասկանում եմ սոցիալական և կուլտուրական ճնշումները։ Այստեղ շատ գործոններ կան»։

Սեմը դեռ հուսով է, որ զույգը միասին կլինի ապագայում. «Ես սիրում եմ Ռուզանին և ցանկանում եմ հանուն Լեոյի հաղթահարել այս հիշողությունը: Ես ցանկանում եմ, որ նա իմանա, թե որքան լավն է իր մայրը: Ես հուսով եմ, որ ապագայում հնարավորություն կլինի միանալու:

Դուռը միշտ բաց է լինելու։ Որպեսզի միացումը լինի, Ռուզանը պետք է լրիվ ընդունի Լեոյին և ստանձնի մոր պատասխանատվությունը»:

Զայրացած Ռուզանը հերքում է Սեմի պնդումները, որ երեխան «ամոթ» կբերի իր ընտանիքին.

«Իմ կյանքի ամենադժվար պահին, երբ ամուսինս պետք է կողքս լինի և ինձ աջակցի ու օգնի ճիշտ որոշում կայացնելու, ես նրա կողմից որևէ աջակցություն չտեսա ։

Այս դեպքից հետո նա հեռացել է հիվանդանոցից՝ մի քանի ժամ անց ինձ տեղեկացնելով, որ իր հետ է վերցնում երեխային, որ պատրաստվում է մեկնել Նոր Զելանդիա, և որ ես ոչինչ չունեմ անելու այս իրավիճակում:

Առանց որևէ հնարավորություն տալու ինձ և այս բարդ իրավիճակում առանց միասին որևէ լուծում գտնելու ջանքի՝ նա սկսել է ամենուր խոսել այս պատմության մասին: Չփորձելով անգամ ինձ ձայն տալ՝ սկսել է մեղադրել ինձ, թե ես վերջնագիր եմ ներկայացրել՝ կամ ես, կամ երեխան, ինչը բոլորովին այդպես չէ»։

Ռուզանն ընդունում է, որ կյանքն իր երկրում դժվար կլինի որդու համար և ասում. «Հայաստանում յուրաքանչյուր երեխա սիրելի է և հարգելի, և ընտանիքը բարձր արժեք է, սակայն այս երկրում հատուկ կարիքներով երեխաներն իսկապես հատուկ ուշադրության, ֆինանսական մեծ միջոցների ու նվիրումի կարիք ունեն:

Ես հասկանում եմ, որ Հայաստանում, որտեղ զարգացման սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար սոցիալական լայն ենթակառուցվածքներ, կառավարության աջակցություն չկան, և երկրի տնտեսության վիճակը շարունակում է վատ մնալ… ես ի վիճակի չեմ լինի հատուկ կարիքներով իմ երեխային մեծացնելու»։

25622C7B00000578-0-image-a-17_1423305633794Սեմը, որը Երևանում առցանց բինզես ունի, ասում է, որ Ռուզանն ու նրա ընտանիքն ամաչում էին Լեոյի վիճակի համար և որոշել էին հրաժարվել նրանից՝ առանց իր հետ խորհրդակցելու։

Սեմն արդեն ավելի քան 440 հազար դոլար է հավաքել հանրային դրամահավաքի (crowdfunding) իր էջի միջոցով, որպեսզի Լեոյին տանի հայրենի Նոր Զելանդիա։

Սակայն Ռուզանը հակադարձում է Սեմի պնդումներին.

«Ես մի քանի անգամ փորձել եմ Սեմի հետ խոսել, սակայն նա այդպես էլ չցանկացավ ինձ լսել և գտնել ընդհանուր որոշում։ Միակ որոշումը եղել է նրա կողմից ինձ ուղղվող մեղադրանքը: Սեմն ինձ երբեք չի առաջարկել միանալու իրեն և երեխային մեծացնելու իր երկրում։ Նա այդ մասին չի ասել անգամ այն օրը, երբ մենք դիմում էինք ապահարզանի»։

Սեմն ասել է, որ իր կինը չի ցանկացել նայել և անգամ կպնել սեփական որդուն, որովհետև հայաստանյան կուլտուրայում Լեոյի նման երեխան ամոթ է բերում ամբողջ ընտանիքին։

Սեմն ասում է, որ երբ Լեոն ծնվել էր, իրեն թույլ չեն տվել երեխային կամ կնոջն անմիջապես տեսնել.

«Մանկաբույժը դուրս է գալիս սենյակից փոքրիկ արկղով… Նա փակել էր երեխայի դեմքը, և հիվանդանոցի ղեկավարությունը թույլ չէր տալիս տեսնելու նրան կամ կնոջս։ Երբ բժիշկը դուրս եկավ, ասաց՝ «քո տղայի հետ լուրջ խնդիր կա»:

Սեմը սկզբում ցնցված է եղել, երբ իմացել է երեխայի Դաուն լինելու մասին, սակայն նրա մտքով չի անցել, որ պետք է հրաժարվի երեխայից։

«Նրանք ինձ ներս կանչեցին երեխային տեսնելու։ Ես նայեցի նրան և ասացի՝ նա գեղեցիկ է, նա հրաշալի է, և ես իհարկե պահելու եմ նրան»,- ասում է Սեմը։

Հայրացած Սեմը վեբկայք է բացել հանրային օժանդակություն հավաքելու, որպեսզի մեկնի արևելաեվրոպական երկիր, այնտեղից՝ Նոր Զելանդիա, Լեոյին այնտեղ մեծացնելու համար։

Դրամահավաքի էջի միջոցով, որ կրում է «Օգնեք Լեոյին տուն դառնալ», Սեմն արդեն ավելի քան 440 հազար դոլար է հավաքել և ցնցվել աջակցության այդ հեղեղից։

***

ՍիվիլՆեթի ռեպորտաժը թեմայի մասին։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող 8000 երեխա կա: Որոշ ծնողներ իրենց երեխաներին հանձնում են մանկատուն: Որտեղի՞ց է այդ խնդիրը գալիս, որո՞նք են կանխարգելման ձևերը, ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում այս հարցին:

Մեկնաբանել