«Զվարթնոցում» Մոսկվայից չվերթերի ուշացումներ առայժմ չկան

ZvartnotsԵրևանի «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվայից չվերթերի ուշացումներ առայժմ չկան, ՍիվիլՆեթին տեղեկացրին օդանավակայանում։

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ կիրակի առավոտյան տեղացած առատ ձյան պատճառով Մոսկվայից տարբեր ուղղություններով 75 ավիաչվերթ հետաձգվել է: Միայն «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 73 չվերթ։