Արտակ Խաչատրյանը դժվարությամբ սկսել է խոսել

Artak Khachatryan«Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը սկսել է դժվարությամբ խոսել։ Այս մասին 7or.am-ին հայտնել է նրա ընկեր Արման Թաթոսյանը։

«Բայց առանձնապես բան չէր հիշում, իրեն առևանգածների դեմքերը չի տեսել, չգիտի՝ ուր էին տարել»- ասել է Թաթոսյանը։

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Մեկնաբանել