Հունաստանը Գերմանիայից ռեպարացիաներ կպահանջի

The flags of Germany, Greece and European Union flutter in the wind in BerlinՀունաստանը մտադիր է Գերմանիայից ռազմական ռեպարացիաներ պահանջել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների կողմից երկրին հասցրած վնասի համար, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

AFP գործակալությունը հաղորդում է, որ երկրի խորհրդարանին ուղերձում վարչապետն ասել է, որ դա «բարոյական պարտք» է պատմության առջև, հույն և եվրոպական այլ ժողովուրդների առջև, որոնք «կռվել և արյուն են թափել նացիզմի դեմ պայքարում»:

Ցիպրասն ասել է, որ Հունաստանի կողմից օկուպացիոն պարտք և ռազմական ռեպարացիաներ ստանալը «պատմական պարտավորություն» է։

***

Ալեքսիս Ցիրպասը Հունաստանի վարչապետ է դարձել 2015թ. հունվարի 25-ին ընտրություններից հետո, երբ նրա ղեկավարած Արմատական ձախերի կոալիցիան (SYRIZA) հաղթանակ տարավ։ Իր նախընտրական արշավի ժամանակ նա շեշտադրում էր ԱՄՀ-ի, Գերմանիայի և Հունաստանի այլ պարտատուների հետ պարտքերի վերակառուցման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել