Սպասվում են տեղումներ

safe_image.phpՓետրվարի 9-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:

Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության Հիդրոմետ ծառայությունից, փետրվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ին կնվազի 3-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն:

Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է:

Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին: