Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը Բերձորի բռնությունների առնչությամբ քրեական գործեր է հարուցել:
«ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա-ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ-ին և 1966թ. ծնված Գ. Հ-ին ս.թ. հունվարի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու և Ք. Ղ-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ու Մ. Բ-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ»,- ասված է ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ըստ ԼՂՀ ոստիկանության կատարվում է նախաքննություն:
Հունվարի 31-ին ոստիկանները Բերձորի մոտ բռնություն են գործադրել Երևանից Արցախ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները։