Եռյակի առաջնորդները փետրվարի 15-ին կհանդիպեն

levon-ter-petrosyan-gagik-tsarukyan-raffi-hovhannisyanՈչ իշխանական երեք կուսակցությունների`«Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին հանդիպում անցկացնելու շուրջ:

Ինչպես նշված է երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունում, հանդիպման նպատակը համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելն ու որոշելն է:

Եռյակի առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2014թ. հոկտեմբերի 22-ին: Ինչպես այդ ժամանակ հաղորդել էր «Ժառանգության» լրատվական ծառայությունը, հանդիպմանը քննարկվել էին Հայաստանի ներքաղաքական և ապագայի վերաբերյալ հարցեր: