Ռուսաստանի 100 խոշորագույն ընկերությունները մեկ տարում էժանացել են 47 տոկոսվ

GazpromՎերջին մեկ տարում Ռուսաստանի՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի 100 խոշորագույն ընկերություններն էժանացել են 47 տոկոսով: Նման հաշվարկ է արել «ՌԻԱ ռեյտինգ» գործակալությունը:

2014-ի վերջին ընկերությունների ընդհանուր արժեքը կազմել է 471 մլրդ դոլար: Առաջին հինգ տեղերը զբաղեցնում են հումքային հսկաներ «Գազպրոմը» (55 մլրդ դոլար), «Ռոսնեֆտը» (37 մլրդ դոլար), «Լուկոյլը» (34 մլրդ դոլար), «Նովատէկը» (24 մլրդ դոլար) և «Նորիլսկի նիկելը» (23 մլրդ դոլար):

«Սբերբանկի» արժեքը նվազել է 69 տոկոսով՝ մինչև 21 մլրդ դոլար:

Տարվա ընթացքում ամենամեծ վնասները կրել է ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը, որի արժեքը տարեվերջին յոթ անգամ նվազել է՝ համեմատած տարեսկզբի հետ: Իր հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալությունից և դատավարությունից հետո «Սիստեման» իր առանցքային ակտիվներից մեկը՝ «Բաշնեֆտը», հանձնեց պետությանը: