Վրաց-հայկական սահմանին տրանսպորտի տեղաշարժը սահմանափակվել է

snow-roadՏրանսպորտի տեղաշարժը Վրաստանի կողմից դեպի հայ-վրացական սահման սահմանափակվել է եղանակային բարդ պայմանների պատճառով, հաղորդում են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից:

Ախալցխա-Նինոծմինդա ավոտաճանապարհի 90-112 կմ հատվածում՝ հայ- վրացական սահմանի մասում արգելվել է մի շարք տրանսպորտի տեղաշարժը:

Ձյան չդադարող տեղումների հետևանքով փակ է նաև Վրաստանը Ռուսաստանին կապող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետության տարածքում ևս կան մի շարք փակ ավտոճանապարհներ, տեղ- տեղ առկա է մերկասառույց, ձյուն է տեում մի շարք շրջաններում: Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել