Արցախում մեծ ակնկալիքներ ունեն Ռուբեն Վարդանյանի հիմնադրամից

100215 Armen Gevorgyan-InfoԼեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»՝ IDeA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա Արցախի մի շարք ոլորտների զարգացման վրա:

Արցախում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից հատկանշական է էկոգյուղի ստեղծման ծրագիրը։

***

IDeA հիմնադրամը ստեղծել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին։ Գևորգյանը հիմնադրամը ղեկավարում է 2014թ. հոկտեմբերից, երբ հրաժարական տվեց փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից:

Մեկնաբանել